Մարտի 10-ին Հայաստանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով մեկնելու է Ֆրանսիա 9 մարտի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղարը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի եւ Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Այցի շրջանակներում նախարարը կայցելի Ֆրանսիայի Պաշտպանության նախարարություն, որտեղ գրառում կկատարի Պաշտպանության նախարարության «Ոսկե գրքում»: Նախատեսվում է նաեւ հայկական պատվիրակության այցը Ֆրանսիայի Զինվորական ոստիկանության ազգային դպրոց: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հետ: Մարտի 14-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |