Հասանով. Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահի դերը![]() 30 մայիսի 2016 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական բախումների կասեցման գործում զգալի է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Ըստ նրա, «միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Ուստի Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,-մեջբերում է Հասանովի խոսքը Ինտերֆաքսը: Նա նշել է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է կամք դրսևորեն հակամարտությունը լուծելու համար, գրում է «Կոմերսանտը»: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Կասպրշիկ. ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |