Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման համար![]() 30 մայիսի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: Այդպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Թուրքիայի հետ ստեղծված դիմակայությունը կարգավորելու նպատակով: Նա նշել էր, որ Մոսկվան ներողություն է ակնկալում Անկարայից թուրքական ԶՈւ կողմից ռուսական ինքնաթիռի խոցման համար, որը մասնակցում էր Սիրիայում ընթացող ռազմական գործողությանը: «Մենք հայտարարություններ ենք լսում հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Մենք ևս ցանկանում ենք վերականգնել հարաբերությունները: Մենք չենք դրանց խզման պատճառը»,-ասել է Պուտինը: «Պուտինը հայտարարել է, թե ինչ է ակնկալում թուրքական կողմից այդ հարցում: Մենք առաջարկում ենք նաև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կքննարկվեն կողմերի առաջիկա քայլերը»,-հայտարարել է Չավուշօղլուն լրագրողներին, հայտնել է Anadolu-ն: Որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման օրինակ Չավուշօղլուն նշել է Իսրայելի և Թուրքիայի քայլերը: «Չէ որ մենք բանակցում ենք Իսրայելի հետ: Հանդիպում են դիվանագետները` քննարկելու համար, թե ինչ քայլեր կարելի է անել: Սկսենք քննարկումները պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով և մշակենք «ոսկե միջինը»: Սա չլուծվող քայլ չէ»,-ասել է նախարարը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |