«Ռոսատոմը» կարող է զբաղվել ՀԱԷԿ-ի վառելիքի վերամշակմամբ![]() 30 մայիսի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան պատրաստ է պահպանության վերցնել և վերամշակել Հայկական ԱԷԿ-ի օգտագործված միջուկային վառելիքը: Այդ մասին լրագրողներին է ասել «Ռոսատոմի» ռադիոակտիվ թափոնների, օգտագործված միջուկային վառելիքի և վտանգավոր միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտները շահագործումից հանելու ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Օլեգ Կրյուկովը: Ըստ նրա, բանակցություններն ընթանում են, սակայն դեռ կոնկրետ ուրվագծված չեն, այժմ վառելիքը գտնվում է Հայաստանում, հայտնում է Sputnik-Armenia-ն: Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը` ռուսական ВВЭР-440 ռեակտորով: Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով: Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար կպահանջվի մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2026-ի սեպտեմբերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |