ԶԼՄ-ներ. ԻՊ-ն ահաբեկչություն է ծրագրում Անգլիա-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ![]() 30 մայիսի 2016 - 14:29 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» մտադիր է գրոհել երկրպագուներին Մարսելում` Եվրո-16-ի շրջանակում ռուսների և անգլիացիների միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին The Sun-ի վրա հղումով: Ասվում է, որ մահապարտ ահաբեկիչներն իրենք իրենց պայթեցնելուց բացի, մտադիր են հրաձգային զենք օգտագործել, ինչպես նաև քիմիական նյութեր տեղափոխող դրոններ: Հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվությունը հայտնաբերվել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կամզակերպիչ Սալահ Աբդելսլամի համակարգչում: Նրան ձերբակալել են ընթացիկ տարվա մարտին Բելգիայի մայրաքաղաքում ոստիկանական շրջայցի ժամանակ: Ըստ բրիտանական հատուկ ծառայության ներկայացուցիչներից մեկի, հատուկ մտավախություն են առաջացնում Մարսելի չպահպանվող տարածքները: «Բարերն ու ռեստորանները, որտեղ հանգստանալու են երկրպագուները, շատ մատչելի թիրախ կլինեն ահաբեկիչների համար»,-ասել է աղբյուրը, հայտնում է Լենտա.ռու-ն: Ռուսաստան-Անգլիա խաղը կայանալու է հունիսի 11-ին Մարսելի «Վելոդրամ» մարզադաշտում: 2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 130 մարդ։ 2016-ի մարտի 18-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձերբակալվել է նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական հարձակումների շղթայի կազմակերպիչներից մեկը՝ Սալահ Աբդելսլամը: Նա հայտնաբերվել է Մոլենբեկ թաղամասում հատուկ գործողության ընթացքում: Աբդելսլամը վիրավորվել է: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 31 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով:«Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |