26 առանձնատնով Քաշաթաղի Արիավան նորակառույց բնակավայրը պատրաստ է շահագործման![]() 30 մայիսի 2016 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Քաշաթաղում կառուցվող Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման: Չնայած ապրիլի 5-ից հետո Արիավանում աշխատող կապալառու կազմակերպությունների տեխնիկայի մեծ մասը տեխափոխվել է առաջնագիծ` ինժեներական աշխատանքներ կատարելու համար, այնուամենայնիվ, բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, հայտնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունը: Արիավանի առաջին թաղամասն ամբողջությամբ` 26 առանձնատնով, բոլոր ենթակառուցվածքներով պատրաստ է շահագործման: Այստեղ իրականացվել է հիմնապատերի և պատերի կառուցում, բոլոր առանձնատները շրջափակվել են մետաղական ցանկապատերով: Թաղամասը ջրաֆիկացված է: Արիավանի 2-րդ թաղամասում արդեն 7 տանիք է կառուցվել: Մյուս մյուս առանձնատների տանիքների կառուցման աշխատանքները կավարտվեն հունիս ամսին: Ավարտվել են ներքին ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի աշխատանքները, իսկ արտաքին ջրամատակարարման համար աշխատանքներ են տարվում: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև 3-րդ թաղամասում: Աղբյուրի հաղորդմամբ` բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, հայտնում է Արցախպրեսը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |