Պայթյուն Վանում. Կան զոհեր և 1 վիրավոր

Պայթյուն Վանում. Կան զոհեր և 1 վիրավոր

PanARMENIAN.Net - Թուրքիայում կրկին պայթյուն է որոտացել` Վանի Իպեկ յոլու շրջանում: Գործի է դրվել հեռահար կառավարմամաբ պայթուցիկ սարք, որը տեղադրել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկները, հայտնում է Haqqin.az-ը Milliyet-ի վրա հղումով:

Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 2 աշխատակից, մեկը տուժել է: Շարքից դուրս է բերվել ոստիկանության տեխնիկան:Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Շրջանում լայնածավալ ռազմական գործողություն է սկսվել օդուժի կիրառմամբ:

Մայիսի 26-ին առնվազն 3 մարդ է զոհվել և 9-ը վիրավորվել է Թուրքիայի Մարդին գավառի Միդյաթ շրջանում ժանդարմերիայի անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:

2015-ի հուլիսին ՔԱԿ զինյալների հետ զինված հակամարտության վերսկսումից ի վեր զոհվել է մոտ 450 թուրք ոստիկան և զինվորական: Նախագահ էրդողանը հայտարարել է այդ ընթացքում մոտ 5.000 քուրդ զինյալի ոչնչացման մասին, սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---