Իրաքյան բանակը մտել է Էլ Ֆալուջա![]() 30 մայիսի 2016 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Իրաքի զինվորականները մտել են էլ Ֆալուջա, որը գրավել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները, հայտնում է «Ֆրանս պրեսը» տեղի հրամանատարների վրա հղումով: «Վաղ առավոտյան սկսեցինք գործողությունը»,-ասել է հակաահաբեկչական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը: Բանակը քաղաք է մտել 3 կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ իրաքյան ԶՈւ միացյալ հրամանատարությունը կոչ էր արել Էլ Ֆալուջայի բնակիչներին հեռանալ քաղաքից: Նրանց, ով չի կարող դա անել, խորհուրդ է տրվել հեռու մնալ գրոհայինների ռազմակայաններից ու սպիտակ դրոշներ կախել տների պատուհաններից: Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց: Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին: Իրաքի բնակչության մոտ մեկ երրորդը` մոտ 10 մլն մարդ, օգնության կարիք ունի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |