Պեսկով.Աշխատանքային խումբը չի լուծի ռուս-թուրքական հարաբերությունների հարցը![]() 30 մայիսի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկը չի լուծի եղած խնդիրները` դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել թուրք-ռուսական հարաբերությունների կարգավորման համար: «Կարծում եմ, այդ առաջարկի պատասխանը կարելի է գտնել նախագահ Պուտինի հայտարարություններում, որոնք արվել են նախօրեին: Նախագահ Պուտինը բավականին հստակ է արտահայտել մեր դիրքորոշումը: Նա ասել է, որ, անկասկած, ինչ-որ շփումներ կան կարգավորման ուղիներ գտնելու նպատակով, սակայն ոչ մի աշխատանքային խումբ այդ խնդիրը լուծել չի կարող»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունաստան այցի ժամանակ ՌԴ նախագահը պարզաբանել էր, որ Մոսկվան Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում`երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ` մասնավորապես, խոսքը ներողության և վնասի հատուցման մասին է: Պեսկովը նշել է, որ այս իրավիճակում ամեն ինչ կախված է Թուրքիայի ղեկավարությունից: «Դա կարող է անել միայն Թուրքիայի ղեկավարությունը, որից, անկասկած, Մոսկվայում ակնկալում են այն գործողությունները, որոնց մասին Պուտինը մեկ անգամ ևս խոսել է Աթեքնում»,-ասել է նախագահի մամուլի քարտուղարը: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցրել է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: Ընթերցեք նաև. Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման համար ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |