ՊՆ-ն ծրագրավորող զորակոչիկների մրցույթ է հայտարարել30 մայիսի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, մրցույթ է հայտարարել: Ինչպես հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով. Ծրագրավորում (Software development). MSCD Web Application, C/C++ Developers Certifications, C Programming Language Certified Associate (CLA), C Certified Professional Programmer (CLP), C Certified Senior Programmer (CLS), C++ Certified Associate Programmer (CPA), C++ Certified Professional Programmer (CPP), C++ Certified Senior Programmer (CPS), C# Desktop Application Development Certifications:, Microsoft Certified Solution Expert (MCSE), ·Microsoft Certified Solution Developer (MCSD), Microsoft Certified Solution Associate (MCSA), Java Developers Certifications:, Oracle Certified Professional, ·Oracle Database SQL Expert! Ցանցային ադմինիստրատոր (System administrator). Linux – LPI–2, Windows – MSCA (Windows Server 2008, 2012) Ցանցեր (Networks). CCNA (Cisco Certified Network Associate), CCNP (Cisco Certified Network Professional) Կիբերանվտանգություն (Cybersecurity). CompTIA Security +, CCNA Security, Cisco Cyber Security Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) hightechcs@mil.am էլ. Հասցեով: Հեռախոս +374 10 294416 Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա |