Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան շախմատի ԵԱ-ում կիսում են 5-25-րդ տեղերը![]() 31 մայիսի 2016 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մայիսի 30-ին կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է ռումինուհի Էլեն-Լումինիցա Կոզմային: Գրոսմայստեր Մարիա Կորսովան այս անգամ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խորցիձեի հետ պարտիայում կիսել է միավորը, հայտնում է «Ա1+»-ը: Իսկ մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գևորգյանը, կրկին անհաջող են հանդես եկել: Հայաստանի հավաքականի երրորդ համարը պարտվել է վրացուհի Նինո Բաթիաշվիլուն, իսկ հանրապետության չեմպիոնը զիջել է հոլանդուհի Լինդա Յապին: Չորս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կորսովան վաստակել են 3-ական միավոր և բաժանում են 5-25-րդ տեղերը: Հաջորդ, 5-րդ տուրում, նրանք կմրցեն համապատասխանաբար հունգարուհի Սիդոնիա Լազամեի եւ Շոտլանդիայի ներկայացուցիչ Քեթևան Արախամիա-Գրանտի հետ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |