Դեռեւս որոշված չէ, թե որ ընկերությունը կստանա Իրան-Հայաստան գազամուղը շահագործելու իրավունք12 մարտի 2007 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Դեռեւս որոշված չէ, թե որ ընկերությունը կստանա Իրան-Հայաստան գազամուղը շահագործելու իրավունք: Լրագրողների հետ զրույցում մարտի 12-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընկերությունը դիմել է կառավարությանը շահագործման իրավունք ստանալու հարցով, սակայն դեռեւս վերջնական որոշում կայացված չէ, հավանաբար, կապված է այն բանի հետ, որ գազամուղը չի հանձնվել շահագործման: Նշենք, որ գազամուղը նախատեսվում էր շահագործման հանձնել 2006 թվականի դեկտեմբերի վերջին, սակայն այնուհետեւ բացումը տեղափոխվեց ընթացիկ տարվա գարնանը: Ժամկետների հետաձգումը հայկական կողմը բացատրեց վատ եղանակային պայմանների պատճառով շինարարական աշխատանքների ժամանակացույցի խախտումով: Հայաստան իրանական գազի առաքման ծավալների բարձրացման նպատակով, «ՀայՌուսգազարդը» նախատեսում է Քաջարան-Արարատ նոր գազամուղ կառուցել` 720 մմ տրամագծով եւ 197,4 կմ երկարությամբ: Ընդհանուր առմամբ նախագծի համար կներդրվի 52 մլրդ դրամ, այդ թվում 2007 թվականին` 32,9 մլրդ դրամ, 2008-ին` 17,3 մլրդ դրամ, 2009-ին` 1,695 մլրդ դրամ, գազամուղի կառուցումը թույլ կտա ամեն տարի ներկրել 2,3 մլրդ խորանարդ մետր գազ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |