Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման քննարկումը դատապարտող հայտարարությունը միայն ԺԴԿ-ն չի ստորագրել![]() 31 մայիսի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ Ցեղասպանության հարցով Գերմանիային հնչեցրած բացահայտ սպառնալիքներից հետո մայիսի 30-ին մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտարարության են հրապարակել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելու, ինչպես նաև հունիսի 2-ին կայանալիք քննարկումը դատապարտելու վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան մերժում և խստորեն դատապարտում է 1915-ի «դեպքերի» վերաբերյալ ոչ իրավական բանաձևը: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվել է նաև, որ նախաձեռնությունը վտանգելու է թուրք-գերմանական բարեկամական հարաբերությունները։ Հակահայկական հայտարարության տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Հայտարարությանը տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, գրում է Yerkir.am-ը: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել էԹուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |