ԵՏՄ-ն կզարգացնի Չինաստանի հետ առևտուրը31 մայիսի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները կամփոփեն ԵՏՄ գործունեության միջանկյալ արդյունքները: Մինչդեռ փորձագետները նշում են, որ միությունն այնքան հաջող չի ստացվել, ինչպես պլանավորվում էր, իսկ շարքային քաղաքացիների ազատ տեղաշարժի հույսերը չարդարացան, ասվում է «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածում: Նիստում նախագահները կքննարկեն ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրային համագործակցության հեռանկարները՝ առաջին հերթին Չինաստանի հետ, որի նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Գագաթնաժողովում կընդունվի ԵՏՄ և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ծրագրի զարգացման և համադրման հայեցակարգը: Այդ մասին հայտնել էր Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը: Ըստ նրա, հայեցակարգն ու մոտեցումները հավանություն են ստացել ԵՏՄ երկրների վարչապետների նիստում: ՌԴ-ն առաջարկում է առաջ շարժվել և ընդլայնել ԱՍԵԱՆ երկրների գործընկերների ցանկը: Այդ մասին Երևանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Բոլոր կառավարությունների ղեկավարները, որոնց հետ ես հանդիպել եմ ԱՍԵԱՆ-ի գծով, ցանկություն են հայտնել ինքնուրույն, առանձին կապեր հաստատել ԵՏՄ հետ: Կարծում եմ, պետք չէ նման հնարավորություն բաց թողնել ասիական ուղղությունում»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Սինգապուրը առևտրի ազատ գոտի կստեղծեն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա, ըստ Շուվալովի, Սինգապուրը անհապաղ կդիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` խնդրելով խորհրդակցություններ սկսել և նման համաձայնագիր կնքել, հայտնում է ԵՏՀ-ն: Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |