Գազն էժանանում է. Բնակիչները՝ 9.3 դրամ, խոշոր սպառողները՝ 20 ցենտ պակաս կվճարեն![]() 31 մայիսի 2016 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է գազի սակագների նվազում նախատեսող որոշումը: Մինչև 10.000 խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 146 700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (146 դրամ՝ 1 խմ դիմաց): Խորանարդ մետրի արժեքն, այսպիսով, նվազեցվել է 9.3 դրամով: 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար սակագինն էժանացել է մոտ $20-ով՝ 1000 խմ դիմաց, $276.98-ից դառնալով $257.56: Այսպիսով, խոշոր սպառողների համար գազն էժանանում է մոտ 20 ցենտով՝ 1 խմ դիմաց: Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հունիսի 1-ից: Մայիսի 2-ին հայտնի է դարձել, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |