Մխիթարյանը մերժել է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը![]() 31 մայիսի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, հրաժարվել է նոր պայմանագիր կնքել գերմանական ակումբի հետ, հայտնում է sportbox.ru-ն: Դորտմունդի ակումբի հետ Մխիթարյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Միայն գործող պայմանագրի ժամկետը սպառվելուց հետո Մխիթարյանը որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին, գրում է Express-ը: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել: Մխիթարյանի համար պայքարում են մի քանի խոշոր ակումբեր, որոնցից առավել հաճախ հիշատակվում են «Յուվենտուսի», «Չելսիի» ու «Արսենալի» անունները: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն, «Չելսին»՝ մոտ ավելի քան €60 մլն, «Արսենալը՝» - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան: Ընթերցեք նաև. «Բորուսիան» մտադիր է պահել Մխիթարյանին մինչև 2017 թվականը. Արդեն 2 կարևոր խաղացող է վաճառել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |