Ստրկության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 119-րդն է31 մայիսի 2016 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 119-րդն է 2016թ. Ստրկության համաշխարհային վարկանիշում, որը կազմել է Walk Free Foundation իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ հետազոտության, 2015-ին Հայաստանում 14.100 մարդ եղել է ժամանակակից ստրկության վիճակում` բնակչության մոտ 0,47%-ը: Ըստ 2013-ի նույն վարկանիշի Հայաստանը 57-րդ տեղում էր` ստրկության վիճակում էր մոտ 10.500 մարդ: Ժամանակակից աշխարհում ստրկությունը կարող է բազում դրսևորումներ ունենալ: Դրանք են կրթությունից զրկված երեխաները, որոնք ստիպված են աշխատել ամենավաղ հասակից…աշխատակիցները, որոնք չեն կարող թողնել աշխատանքը մեծ պարտքերի պատճառով, կանայք ու աղջիկները, որոնց օգտագործում են որպես իրավազուրկ ու անվճար տնային տնտեսուհիների Հետազոտությունը հիմնված է 42 000 հարցազրույցի վրա, որոնք անցկացվել են 167 երկրում 53 լեզվով: Ըստ արդյունքների, աշխարհում ավելի քան 45 մլն տղամարդ, կին ու երեխա հայտնվել է ստրկության մեջ: Այս ցուցանիշը 28%-ով գերազանցում է 2-ամյա վաղեմության ցուցանիշը: Ըստ հետազոտության, Ադրբեջանը 80-րդ տեղում է 45.000 մարդ ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Վրաստանը` 105-րդն է 20 900 ցուցանիշով` բնակչության մոտ 0,47%-ը, Իրանն ու Թուրքիան` 13 և 14-րդ հորիզոնականներում են 495,3 հազար (0,63%) և 480,3 հազար (0.63%) ցուցանիշներով համապատասխանաբար: Ռուսաստանը 7-րդն է` երկրում 1.048.500 մարդ ստրուկի կարգավիճակ ունի: Ժամանակակից ստրուկների քանակով առաջատարը Հնդկաստանն է, որտեղ 18,38 մլն մարդ շահագործման է ենթարկվում: Ասիայի երկրները առաջին հնգյակում են: Հնդկաստանին հաջորդում է Չինաստանը` 3,39 մլն մարդ, այնուհետև Պակիստանը` 2,13 մլն մարդ, Բանգլադեշը` 1,53 մլն մարդ, Ուզբեկստանը` 1,23 մլն: Photo: AFP/Peter Parks Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |