Լեհաստանը կհրաժարվի ռուսական գազից

Լեհաստանը կհրաժարվի ռուսական գազից

PanARMENIAN.Net - Լեհաստանը մտադիր է ապագայում հրաժարվել Ռուսաստանից գազի ներկրման երկարաժամկետ պայմանգրերից: Լեհական PGNiG-ի և ռուսական «Գազպրոմի» միջև պայմանագիրը, որը սպառվում է 2022-ին, չի երկարացվելու:

Այդ մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության գազի և էներգետիկ ենթակառուցվածքների գծով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին Արևելյան Եվրոպայում ներդրումների գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է ՌԲԿ-ն:

«Մենք ձգտելու ենք մի իրավիճակի, երբ երկարաժամկետ պայմանագիրը անցյալ է դառնում: Եթե ռուսական գազի գինը բավարար մրցունակ լինի, մենք չենք բացառում, որ կգնենք այն, սակայն ոչ երկարաժամկետ պայմանագրի շրջանակում»,-ասել է Նաիմսկին:

Լեհական PGNiG գազի պետական ընկերությունը տարեկան մոտ 10, 2 մլրդ խմ ռուսական գազ է գնում: Դա Լեհաստանում գազի տարեկան սպառման ցուցանիշի առյուծի բաժինն է կազմում, քանի որ տարեկան երկիրը սպառում է մոտ 15 մլրդ խմ գազ: Պայմանագիրը ռուսական «Գազպրոմի» հետ ընկերությունը կնքել է 1996-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---