Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին![]() 31 մայիսի 2016 - 23:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի «Կոնեկտիկուտ Հասքիս» ուսանողական բասկետբոլի թիմի խաղացող Սթիվ Ինոկը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին հուլիսին Հունաստանում կայանալիք ՖԻԲԱ գավաթի համար մրցապայքարում: Ինոկի մարզիչի խոսքերով, Հայաստանի հավաքականում խաղը երիտասարդ բասկետբոլիստին իր ունակությունները դրսևորելու հնարավորություն կընձեռնի, գրում է New Haven Register-ը: Ինոկն այժմ աշխատում է ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղությամբ, բայց դա խնդիր չի հանդիսանա: Նա արդեն ունի ավիատոմսեր և գրեթե պատրաստ է միանալ Հայաստանի հավաքականին: Հայաստանի հավաքականն 2 տեղ է տրամադրել երկքաղաքացիություն ունեցող անձանց համար, առաջինը` երիտասարդների հավաքականում, երկրորդը` մեծահասակների: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |