Անչափահասների կատարած հանցագործությունների թիվը 4 ամսում նվազել է![]() 31 մայիսի 2016 - 14:14 AMT PanARMENIAN.Net - 2015-ի առաջին 4 ամսվա համեմատ 2016-ի նույն ժամանակահատվածում նվազել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը. եթե 2015-ի 4 ամսում արձանագրվել էր հանցագործության 101 դեպք, այս տարի՝ 83 դեպք: Այս տվյալները լրագրողներին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ըստ նրա, նվազել են մարմնական վնասվածք հասցնելու, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը: Խարդախության դեպքեր, ավազակային հարձակումներ 2016-ին չեն արձանագրվել: 2015-ին կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել, այս տարվա 4 ամսում արձանագրվել է 3 դեպք: Դուրյանը հայտնել է, որ նվազել են անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները. 2015-ի 4 ամսում արձանագրվել էր 74 դեպք, այս տարվա 4 ամսում՝ 71 դեպք: Հիմնականում արձանագրվում են մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքեր: «Կանխարգելման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում: Բավականին մեծ աշխատանք է տարվում դպրոցական տեսուչների կողմից: Դպրոցներում, դպրոցների հարակից տարածքներում նվազել են անչափահասների միջև բռնության դեպքերը»,- նշել է նա: Սակայն, նախորդ տարվա համեմատ աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը. 2015-ի 4 ամսում արձանագրվել է ծնողի կողմից երեխային վնասվածք հասցնելու 4 դեպք, այս տարի՝ 6: 2014-ի համեմատ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները 2015-ին նվազել են: 2014 -ին անչափահասների կողմից կատարվել են 389 հանցագործություն, իսկ 2015-ին՝ 385: 10-ով նվազել է անչափահասների թիվը, որոնք հանցագործություն են կատարել: Նախկինում 335 հանցագործություն է եղել, իսկ այս տարի 325: Անդրադառնալով անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների բնույթներին, Դուրյանն ասել է, որ 2014-ին գրանցվել է սպանության 2 դեպք, իսկ 2015-ին՝ ոչ մի: 2014-ին գրանցվել է ավազակային հարձակման 4 դեպք, իսկ 2015-ին՝ 0: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |