Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով՝ ԵԽ-ում![]() 31 մայիսի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում ընթանում է «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մշակութային ժառանգության վերականգման օրինական և քաղաքական ասպեկտները» խորագրով համաժողով: Այս մասին հայտնել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Բեդո Դեմիրճյանը: «Այս միջոցառման նպատակն է Ցեղասպանության ճանաչումից բացի բարձրացնել հատուցման հրամայականը: Մեկնարկը տալիս ենք Եվրախորհրդարանում», - ասել է Դեմիրճյանը, գրում է Aysor.am-ը: Մասնակիցներն են՝ մարդու իրավունքների գծով դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը, միջազգային իրավունքի մասնագետ Օվե Բրինգը, ազգությամբ թուրք, մարդու իրավուքնների գծով փաստաբան Ջեմ Սոֆոուղլուն, լրագող Դողան Օզգուդեն, լրագրող Կիյոմ Փերիեն: Համաժողովը հյուրընկալել է ԵԽ պատգամավոր Չարլզ Թաննոքը: Մոդերատորն է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |