ISO նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր` Ամերիաբանկին![]() 31 մայիսի 2016 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Գերմանական TÜV Rheinland միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրել է հերթական տարեկան աուդիտը և հաստատել է Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան: Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում և կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարևորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաև հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը: Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ և այլն: Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին և դրանից հետո Բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաև երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |