ՆԱՏՕ-ի հարաբերությունները Հայաստանի հետ սահմանափակվում են IPAP ծրագրով

PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ում չկա ասոցիացված անդամակցության հասկացողություն, ինչպես, օրինակ, ԵՄ-ում: Այդ առումով ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն դիտարկվում որպես ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամներ: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: «Համագործակցությունն այդ երկրների հետ սահմանափակվում է նրանց մասնակցությամբ տարբեր ծրագրերին, ինչպիսիք են IPAP-ը, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրերը: Նաեւ երկխոսություն կա Հայաստանի հետ 26+1 ձեւաչափով: Ես պետք է մեկ անգամ եւս ընդգծեմ, որ ՆԱՏՕ-ն չի բանակցում Ադրբեջանի հետ այդ երկրի անդամակցության հարցի շուրջ: Ադրբեջանն, ինչպես նաեւ Հայաստանը, բավականին հաջողությամբ համագործակցում է Դաշինքի հետ IPAP շրջանակներում, եւ դրանով էլ ՆԱՏՕ-Հայաստան եւ ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները սահմանափակվում են»,-նշել է նա: Ժ.Ֆուրնյեն ասել է նաեւ, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին բոլորովին պարտադիր չէ Ադրբեջանի համար: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա եւս չի դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով»,-հայտարարել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
    Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
    ---