ԿԲ. Բանկերը քաղվածքները միասնական պարզեցված նմուշով կտրամադրեն![]() 31 մայիսի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերի վերաբերյալ տրամադրվող քաղվածքները կպարզեցվեն: Ինչպես հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, կարգավորիչը սահմանել է քաղվածքների միանման ձևանմուշներ, որոնք կսկսեն տրամադրվել սպառողներին հուլիսի 1-ից: Նշվում է, որ նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով: Որոշումը պայմանավորված է նրանով, որ ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները: Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են: 2015 թվականի արդյունքներով ՀՀ ֆիզիկական անձինք բանկերից ու վարկային կազմակերպություններից 920 մլրդ դրամի չափով վերցրած վարկեր ունեն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |