Մամեդյարով. Նախագահների հանդիպումից ստատուս քվոյի փոփոխման հարցում առաջընթաց ենք ակնկալում![]() 31 մայիսի 2016 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ լարվածության աղբյուր», ադրբեջանական APA-ին հղումով գրում է Araratnews.am-ը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26-ին խորհրդարանում հերքել է տեղեկությունները, թե, Վիեննայից հետո, հունիսին սպասվող Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ հնարավոր է ղարաբաղյան հարցի վերաբերյալ համաձայնագիր ընդունվի: Անդրադառնալով հանդիպման հնարավորությանը, Նալբանդյանն ասել է, որ այդ հանդիպումը, ըստ նրա նվիրված է լինելու բանակցությունների վերսկսմանը: «Պարզ է, որ բանակցությունների վերսկսելու համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Եթե այդ մեխանիզմները ներդրվեն, եթե ստեղծվի մշտադիտարկման հնարավորությունը, եթե ընլայնվեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները և այսինքն` բացառվեն նոր զարգացումները, ինչպիսին եղան ապրիլի սկզբին, ապա հնարավոր կլինի սկսել այդ բանակցությունները: Այս պահին ջանքեր են գործադրվում հենց այդ ուղղությամբ», - ընդգծել է ԱԳ նախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |