«Միսս Թուրքիա-2006»-ի հաղթողն ազատազրկման է դատապարտվել՝ Էրդողանին վիրավորելու համար![]() 31 մայիսի 2016 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով միսս Թուրքիա-2006 մրցույթի հաղթող, մոդել Մերվե Բյույուքսարաչի դեմ հարուցված քրգործով դատավարությունն ավարտվել է: Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը մոդելին մեղավոր է ճանաչել առաջադրված հանցանքի մեջ և դատապարտել 1 տարի 2 ամիս 17 օր ազատազրկման: Վճռի իրագործումը հետաձգվել է: Սա նշանակում է ժամանակավոր ներում, իսկ հանցանքի կրկնվելու դեպքում միանգամից կգործադրվի արդեն առկա դատավճիռը: Սկզբնապես Բույուքսարաչի համար մեղադրող կողմը պահանջել էր 1 տարի 5 ամսից մինչև 4 տարի 5 ամիս ազատազրկում: Էրդողանի՝ դեռևս վարչապետ եղած ժամանակ Բյույուքսարաչը Instagram սոցիալական ցանցում նրա մասին գրառում էր կատարել, թուրքական Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:: Դատարանում Բույուքսարաչը հայտնել է, որ իր հրապարակած բանաստեղծությունը (Ustanın şiiri) մինչ այդ տարածվել էր մոտ 960.000 օգտատիրոջ կողմից, և հրապարակման մեջ իր սեփական մեկնաբանությունները չեն եղել: Բանաստեղծությունն իրենից ներկայացնում է Թուրքիայի հիմնի ռիթմին համապատասխան և Էրդողանի ինքնախոստովանանքի տեսքով գրված ծաղրական ստեղծագործություն կաշառակերության և օրինազանցության մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |