Երևանում 252-մետրանոց կամուրջ կկառուցվի. Շիրակի փողոցն ու Արգավանդի խճուղին կկապվեն![]() 31 մայիսի 2016 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում տրվել է Շիրակի փողոցից Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկը: Հիմնարկեքի արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու կառուցապատող «Սերենիսիմա Կոնստրուցիոնի» կազմակերպության նախագահ Ալբերտո Բրենտեգանին ստորագրել են նոր ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիր, որի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում: Քաղաքապետը նշել է, որ հատվածը Երևանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաև 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: «Այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», – նշել է քաղաքապետը: Նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |