Վ.Օսկանյանն ու Ժ.Ֆուրնյեն կարեւորել են հասարակության ներգրավվածությունը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնյեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ժան Ֆուրնյեն նշեց մարտի 12-ին մեկնարկած Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա անցկացման կարեւորությունը Դաշինքի մասին համապատասխան տեղեկություններ տարածելու տեսանկյունից, հատուկ ընդգծելով ծավալվող երկխոսության, ՆԱՏՕ-ի տեղի ու դերի մասին քննարկումների օգտակարությունը նաեւ Դաշինքի համար: Զրուցակիցները կարեւորեցին հասարակության ներգրավվումը Հայաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ, որը չի սահմանափակվում միայն անվտանգության խնդիրներով եւ ներառում է հասարակական հետաքրքրությունների լայն շրջանակ: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործմանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---