Առաջիկայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած եվրոպական երկրների քանակը կավելանա12 մարտի 2007 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում եվրոպական եւս մեկ երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Հայ դատի» եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ, Հունաստանի «Հայ դատի» հանձնախմբի անդամ Գասպար Կարապետյանը, որը մասնակցում է մարտի 12-ին Երեւանում մեկնարկած «Հայ դատի» հանձնախմբերի խորհրդաժողովի աշխատանքներին: Նա հրաժարվել է ասել, թե հատկապես որ երկիրն է մտադիր ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, նշելով, որ տարածքային առումով դա մեծ երկիր չէ, սակայն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Եվրոպայում եւ էական դերակատարություն ունի եվրոպական գործընթացներում: Մեկնաբանելով Շվեյցարիայի դատարանի վճիռը թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հանդեպ, նա նկատել է, որ դա եւս մեկ անգամ հաստատում է, որ անհնար է ուրանալ պատմական փաստը եւ անպատիժ մնալ: Անդրադառնալով Եվրոպայում «Հայ դատի» նվաճումներին` Գասպար Կարապետյանը նշել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հունաստանի կողմից, որտեղ, արդեն մի քանի տարի է, ինչ ապրիլի 24-ին հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ ծաղիկներ դնում անմար կրակի մոտ: Նա նաեւ նշել է, որ «հայ դատի» գործունեության շնորհիվ 2006 թ. Հունաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրեց 1 մլն դոլար գյուղատնտեսության զարգացման համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա |