Ուորլիք. Հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպում ենք ակնկալում 1 հունիսի 2016 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդների՝ մայիսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպումը: «Կարևոր բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և լիարժեք կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», - գրել է Ուրլիքը Twitter-ի իր մոկրոբլոգում: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելի վաղՄամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ լարվածության աղբյուր»: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով Հուշագիր է ստորագրվել Վանաձոր–Ալավերդի–Այրում– Բագրատաշեն ճանապարհը երթևեկելի է միայն մարդատար եքենաների համար Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է Ալիևը մեկնում է Թուրքիա․ Էրդողանի հետ քննարկելու են նաև ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում |