Մարտակերտում ավերված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են

Մարտակերտում ավերված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են

PanARMENIAN.Net - Մարտակերտում ապրիլյան պատերազմի հետևանքով ամբողջությամբ վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտարարել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքերով՝ երկու-երեք օրվա ընթացքում կավարտվեն 10 տան վերականգնման աշխատանքները: «Թշնամու արկակոծության հետևանքով Մարտակերտում բազմաթիվ տներ են վնասվել, իսկ 15 տուն՝ ամբողջությամբ ավերվել: Հրետակոծությունների հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներն ընթանում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է փողոցներին, քաղաքապետն ասաց, որ շուտով սկսելու են նաև որոշ փողոցների ասֆալտապատումը, նախորդ տարի ևս քաղաքի փողոցները բարեկարգվել են:

«Մարտակերտում կյանքը բնականոն հուն է մտել, մարդիկ զբաղված են իրենց առօրյա հոգսերով»,- նշել է Միշա Գյուրջյանը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտը լուրջ վնասներ էր կրել, բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ էին վնասվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների օրերին Մարտակերտի տուժած բնակարաններում, հանրային նշանակության մի շարք կառույցներում ընթանում են շինարարական վերանորոգման-վերակառուցման աշխատանքները: Մասնավորապես, Վլ. Բալայանի անվան համար 1 դպրոցը պատրաստ է անցնելու նախկին ռեժիմին: Այստեղ հիմնականում ջարդվել էին կրթօջախի ապակիները, որոնք արդեն տեղադրվել են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---