Օզբիլիսի մրցաշրջանը «Ռայո Վալեկանոյում» ավարտվել է. Մեկնում է «Բեշիքթաշ» 1 հունիսի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ավարտել է «Ռայո Վալեկանո»-ում վարձակալական հիմունքներով անցկացրած մրցաշրջանը: 25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարի վերջ «Բեշիկթաշից» վարձավճարով տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, բաց էր թողել մադրիդցիների անընդմեջ 3 հանդիպում, և պաշտոնապես չէր ներկայացվում: Օզբիլիսն այժմ Հայաստանի հավաքականի հետ Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նա նշել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում իրեն լավագույնս դրսևորել թուրքական «Բեշիքթաշում»: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ իսպանական ակումբում հնարավորություն չի ունեցել իր ցանկացածի չափ դաշտում գտնվել, թուրքական Sporcope.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Ինձ մշտապես պատրաստ եմ պահել խաղ անցկացնելու համար: Հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության աջ գծում, սակայն անհրաժեշտության դեպքում կարողանում եմ խաղալ 2 գծերում էլ: Ցանկանում եմ նոր մրցաշրջանում ինձ լավագույնս դսևորել մարզիչների առջև: Ակումբ եմ գալիս հիմնական կազմում խաղալու նպատակով»,- ասել է հայ ֆուտբոլիստը: Օզբիլիսն նշել է, որ Իսպանիայից միշտ հետևել է Բեշիքթաշի խաղերին. «Բավական լավ ֆուտբոլիստներ են խաղում թիմում: Հատկապես համոզված եմ, որ Եվրոպայում կարևոր խնդիրներ ենք լուծելու»: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ 2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»: 3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի: «Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |