«Տոտենհեմը» միացել է Մխիթարյանի համար պայքարին![]() 1 հունիսի 2016 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնյան «Տոտենհեմ» ակումբը ցանկություն ունի ձեռք բերել Դորթմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այդ մասին է հայտնում Daily Star-ը: Մխիթարյանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը: Մի շարք ակումբներ՝ բրիտականակն «Արսենալն» ու «Չելսին», իտալական «Յուվենտուսը», պայքար են մղում նրան իրենց կազմում տեսնելու համար: «Բորուսիան» ևս փորձում է երկարացնել Հենրիխի հետ պայմանագիրը: Ակումբը որոշել է չվաճառել Մխիթարյանին, քանի որ արդեն վաճառել է Մաթս Հումելսին ու Իլքայ Գյունդողանին: «Բորուսիայի» ղեկավարությունը բազմիցս հայտարարում էր, որ չի պատրաստվում միաժամանակ 3 բարձրակարգ խաղացողներից զրկվել: Ինքը Մխիթարյանը պահանջում է, որպեսզի 2017-ին «Բորուսիայի» հետ պայմանագիրը երկարացնելու դեպքում փաստաթղթում ավելացվի կետ, որով նա իրավունք կունենա հեռանալ որոշակի գումար վճարելուց հետո կամ գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելի հրաժարականի դեպքում: Կարդացեք նաև. Մխիթարյանը մերժել է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |