Հաջորդ Համահայկական խաղերը Արցախում կանցկացվեն![]() 1 հունիսի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին «Օլիմպավանում» տեղի է ունեցել «Համահայկական Խաղերի Համաշխարհային Կոմիտե» հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Զաքարյանն առաջարկել է Համահայկական 7-րդ ամառային խաղերն անցկացնել Արցախում: Առաջարկը մեծ ոգևորությամբ է ընդունվել բոլոր ներկաների կողմից: «Սա պատմական որոշում կլինի` մեր գաղափարների իրագործման անկյունաքարը: Այս որոշումն իրապես կարտացոլի մեր նպատակը` «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունը»,- նշել է Զաքարյանը: Գործադիր կոմիտեի անդամները քննարկել են նաև Արցախում անցկացվելիք խաղերի կազմակերպչական աշխատանքների հետ կապված խնդիրները, դրանց լուծման տարբերակները: Համահայկական 7-րդ ամառային խաղերն Արցախում անցկացնելու հարցը դրվել է քվեարկության և անցել միաձայն: Առաջին Համահայկական խաղերն անցկացվել են 1999 թվականին: Խաղերին մասնակցում են Հայաստանից, ԼՂՀ-ից ու սփյուռքից թիմեր՝ տարբեր սպորտաձևերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |