Հայաստանից արտահանումը դեպի ՌԴ կրկնապատկվել է 1 հունիսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հայկական ապրանքների արտահանումը ՌԴ աճել է 95.8%-ով՝ մինչև $97.4 մլն: Այդ մասին է հայտնում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015 թվականի միևնույն ժամանակահատվածում արտահանումը ՌԴ, ընդհակառակը, կտրուկ ընկել էր՝ $90.8 մլն-ից նվազելով մինչև $49.7 մլն: 2016-ի ցուցանիշն, այսպիսով, գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը 7.2%-ով: Ներմուծումը ՌԴ-ից (որպես առևտուր անող կողմ) աճել է՝ $215 մլն-ից հասնելով $224.8 մլն-ի: Ընդհանուր առմամբ, ՀՀ արտահանումը 4 ամսում կազմել է $514.5 մլն, ներմուծումը՝ $943.2 մլն, բացասական սալդոն՝ 428 մլն: ՌԴ-ին է բաժին ընկնում հայկական արտահանման մոտ 18.9%-ը: Երկրորդ տեղում Իրաքն է՝ $52.1 մլն արտահանված ապրանքով (ընդհանուր արտահանման 10.1%-ը, աճ՝ 34%): Արտահանման 20.2%-ը բաժին է ընկել ԵՄ-ին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Երուսաղեմի պատրիարքը դատապարտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու փորձը Ավել վաղ միջադեպը դատապարտել էր նաև Արամ Ա–ն Վարչապետ․ Ամեն օր էլ հրաշալի է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ տեքստի շուրջ պետք է պայմանավորվել Նա չի պատասխանել հարցին` կմեկնի՞ Բաքու մասնակցելու այդ համաժողովին, թե ոչ Փաշինյան․ Մեր պետության գոյությունը վտանգող ուղիղ սպառնալիքի փուլը հաղթահարել ենք «Կարողացել ենք ուղիղ սպառնալիքները կառավարել, չեզոքացնել կարճաժամկետ իմաստով»,–ասել է նա Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը |