Երևանի կենտրոնի մի շարք հատվածներում առավելագույն թույլատրելի արագությունը կիջեցվի![]() 1 հունիսի 2016 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով նվազեցվում է Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը: Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու և Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 30 կմ/ժ: Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում, կհաստատվի 40 կմ/ժ առավելագույն թուլատրելի արագություն, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից: Նոր ռեժիմն ուժի մեջ կմտնի 2016 թ. հունիսի 3-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |