Facebook-ի բջջային հավելվածը կարող է գաղտնալսել օգտատերերի խոսակցությունները![]() 1 հունիսի 2016 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի բջջային հավելվածը գաղտնալսում է հեռախոսի տիրոջ կենցաղային խոսակցություններն՝ ապագայում ավելի էֆեկտիվ գովազդային արշավներ կազմակերպելու համար: Համապատասխան բացահայտումն է արել Հարավային Ֆլորիդայի պրոֆեսոր Քելի Բյորնսն, ով նկատել է, որ իր և իր ընկերների օֆլայն-զրույցներից հետո հավելվածն իրեն երբեմն խոսակցություններին մոտ կոնտենտ է ցուցադրում: Բյորնսը ստուգել է կասկածները՝ հատուկ զրուցելով որոշակի թեմաներից ու հետևելով սոցցանցի թարմացումներին, ու իր արդյունքները կրկնվել են: Սոցցանցի ներկայացուցիչները չեն հերքել հավելվածում նման գործառույթի առկայությունը՝ միայն հայտարարելով, որ այն հայտնվել է դեռևս տարիներ առաջ, օգտագործվում է գովազդային թարգեթինգի համար, ու այն կարելի է անջատել հեռախոսի կարգավորումներում: Գործառույթը տվյալ պահին ակտիվ է միայն ԱՄՆ-ում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |