Հակառակորդը շփման գծի որոշ ուղղություններում կիրառել է դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 նռնականետ 2 հունիսի 2016 - 09:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ցուցաբերել են զսպվածություն, չեն արձագանքել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհին»․ Հունիսի շահառուն «Հզոր միտքն» է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր |