Լևոն Արոնյանը 4-րդն է ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում 2 հունիսի 2016 - 10:18 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները հունիսի 1-ի դրությամբ, ասվում է Հայաստանի Շախմատային Ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2855): Լևոն Արոնյանը (2792) 4-րդ հորիզոնականում է: Ցանկում են նաև՝ Գաբրիել Սարգսյանը (2679), Վլադիմիր Հակոբյանը (2675) և Սերգեյ Մովսիսյանը (2660): Աշխարհի 100 լավագույն կին շախմատիստների ցանկի առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2663): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 39-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2430) 48-րդը: Թիմային դասակարգմամբ Հայաստանը 7-րդն է: Ապրիլի 1-ի դրությամբ Արնոյանը աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում 7-րդն էր: Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |