Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի ամենաթանկ լոտերից մեկը կարող է դառնալ 2 հունիսի 2016 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում հունիսի 8-ին կայանալիք MacDougall's-ի վաճառքում ամենաթանկ լոտերն են Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» ստեղծագործությունը և Հենրիխ Սեմիրադսկու «Քրիստոնեության լուսատուներ. Ներոնի ճրագները» կտավի միակ էսքիզը, որը մասնավոր հավաքածուում է: Այվազովսկու կտավը գնահատվում է 450-600.000 ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Սեմիրադսկու կտավի էսքիզի նախնական գինն է 400-500.000 ֆունտ ստերլինգ, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panorama.am-ը: Աճուրդում ներկայաված է լինելու Վասիլի Կանդիսկու, վրաց նկարիչ Լադո Գուդիաշվիլու և այլ ստեղծագործողների աշխատանքներ: Բացի գեղանկարներից, աճուրդում ներկայացվելու է ռուսական ճենապակու օրինակներ, ինչպես նաև լուսանկարները: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»: Երբ վաճառվում է անգինը. Հովհաննես Այվազովսկու կտավները միջազգային աճուրդներում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |