Արցախում զոհված Հրաչյա Գալստյանի ընտանիքը նոր բնակարան ունի 2 հունիսի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - SOS Gyumri բարեգործական ծրագրի բնակարանների թիվն ավելացել է ևս մեկով՝ հասնելով 25-ի։ ՀԷՑ-ը ծրագրին նվիրաբերած 13 բնակարաններին ավելացրել է ևս մեկը։ Բնակարանը հանձնվել է ապրիլի քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած Հրաչյա Գալստյանի ընտանիքին։ Բնակարանը հերոսի ընտանիքին է հանձնվել նրա փոքրիկի լույս աշխարհ գալու օրը, ասվում է ծրագրի ֆեյսբուքյան էջում: Այսպիսով՝ 23 բնակարան արդեն փաստացի ունի հասցեատեր։ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ավելի քան 100 մարդ, ովքեր ապրում էին անմարդկային պայմաններում, տեղափոխվել են գեղեցիկ, կահավորված բնակարաններ։ Եվս 2 բնակարան, որոնք SOS Gyumri ծրագրին պետք է փոխանցեն ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն ու ՎԵԳԱ ընկերությունը, պետք է փոխանցվեն անօթևաններին: Կայանալու է նաև բարեգործական աճուրդ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ապրիլյան ռազմական գործողություններից հետո քայլեր են ձեռնարկվում զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու ուղղությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |