Քրդերը չեն շտապում ազատագրել Մոսուլը. Պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը 2 հունիսի 2016 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «փեշմերգա» ներկայացուցիչ Ամիր Շերիֆին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք ազատագրում ենք Մոսուլից դեպի հյուսիս գտնվող Հազեր տեղանքը, սակայն Մոսուլն ազատագրելու նպատակ դեռ չկա»,-ասել է Շերիֆին: «Մեր ընթացիկ նպատակն է հեռացնել ԻՊ դիրքերը Քիրքուկ գավառից, որպեսզի դրանք չսպասռնան մեր տարածքներին: Սակայն Մոսուլն ազատագրելու նպատակ չունենք, քանի որ դա կապված է տարաձայնությունների հետ, որ քրդերն ունեն սուննիների և շիաների հետ: Մոսուլը միշտ առավելապես սուննի արաբների քաղաք է եղել, ուստի քրդերի համար բարդ կլինի այն ազատագրել: Բացի այդ, անհականալի է, թե ազատագրումից հետո ում է պատկանելու քաղաքը»,-ասել է Իրաքյան Քրդստանի զինուժի ներկայացուցիչը: Ըստ նրա, «Մոսուլը պետք է ազատագրվի Բաղդադի, իրաքյան բանակի ու շիա ջոկատների հետ համաձայնությամբ»: «Քանի դեռ համաձայնություն չկա, պարզ չէ նաև, թե ինչպիսին պետք է լինի գործողությունն ու ով այն պետք է իրականացնի»,-ասել է Շերիֆին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ: Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց: Նահանջելով Իրաքի տարբեր շրջաններից` ահաբեկչական «Իսլամական պետությունը» ավելի քան 50 զանգվածային գերեզմանոց է թողել: Զանգվածային գերեզմանոցներ են հայտնաբերվել, երբ Իրաքի բանակը սկսել է գրոհել ահաբեկիչներին: Ռամադի քաղաքում 2016-ի ապրիլի կեսին ֆուտբոլի դաշտերից մեկում 3 գերեզմանոց է հայտնաբերվել մոտ 40 մարդու մասունքներով: Քաղաքը ԻՊ տիրապետության տակ է եղել 2015-ի մայիսից-դեկտեմբեր ամիսներին և անցել է կառավարական ուժերի հսկողության տակ 2016-ի փետրվարին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |