Գերմանիայի թուրքերը ցույց են անցկացրել Բեռլինում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ![]() 2 հունիսի 2016 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում, հայտնում է Արցախպրեսը թուրքական «Անադոլու» գործակալության վրա հղումով: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: Ցույցին մասնակցող շուրջ 10 հազար անձինք բարձրացրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները և պաստառներ հետևյալ գրություններով` «Պատմությունը պետք է թողնվի պատմաբաններին», «Ոչ Ցեղասպանության ստին», «Խորհրդարանները լիազորված չեն»: Հավաքվածները հորդորել են Բունդեսթագի պատգամավորներին դեմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար: Մայիսի 31-ին Թուրքիայի վարչապետը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան մտահոգված է հունիսի 2-ին Բուդեսնթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկումով: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Ընթերցեք նաև. Թուրքիայի վարչապետ. Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչումը մեզ համար օրինական չի լինի
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |