ԵՄ-ն հետաձգել է Վրաստանի հետ վիզաների չեղարկումը. Նույնը կարող է արվել Թուրքիայի դեպքում 2 հունիսի 2016 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում ԵՄ ներկայացուցիչները քննարկել են Վրաստանի հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանաելու հնարավորությունը, սակայն արդյունքում հետաձգել են այդ հարցի լուծումը: Վրաստանի համար վիզաների չեղարկմանը դեմ էին Գերմանիան և Ֆրանսիան, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Ըստ դիվանագետներից մեկի, խոսքը ոչ թե գործընթացն ընդհանրապես կասեցնելու մաիսն է, «այլ ուղղակի ավելի զգուշավոր լինելու»: Մասնավորապես, Բեռլինը վրացական խմբավորումներին մեծ ազդեցություն է վերագրում ԳԴՀ կազմակերպված հանցավորության վրա: ԵՄ-ում մտավախություն ունեն, որ միգրանտների հոսքը կավելանա, նշել է դիվանագետը: 79 մլն բնակչություն ունեցող Թուրքիան ևս առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ է ակնկալում ԵՄ հետ, սակայն հազիվ թե հասցնի մինչև հունիսի ավարտը կատարել բոլոր 79 պահանջը, որ ներկայացրել է ԵՄ-ն որպես անհրաժեշտ պայման: Չնայած փախստականների հարցով գործարքին` բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Թուրքիան հրաժարվում է փոխել հակաահաբեկչական օրեսնդրությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԳԴՀ կառավարությունը այլևս չի կարծում, որ Թուրքիայի համար մուտքի արտոնագրերի ռեժիմը կչեղարկվի 2016-ի հուլիսի 1-ից, քանի որ Անկարան արդեն չի հասցնի կատարել բոլոր անհրաժեշտ պայմանները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա: Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ամոթալի էր համարել հայտարարություններն այն մասին, որ երկիրը Եվրամիությանը կանդամակցի 3000 թվականից ոչ վաղ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |