ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը![]() 2 հունիսի 2016 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Կողմերը անդրադարձել են նաև ռուս-ֆրանսիական հարաբերություններին։ Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը»: Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Ընթերցեք նաև. Բաքվում ԵՄ առաքելության ղեկավար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումները լավ ցուցանիշ են ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |