Բունդեսթագի նախագահ. Թույլ չենք տա ահաբեկել մեզ![]() 2 հունիսի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբեր Լամերտը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության կապակցությամբ իր ներածական խոսքում հայտարարել է, որ գերմանացի խորհրդարանականները պատրաստ են քննադատություն ընդունել, բայց թույլ չեն տա իրենց ահաբեկել: Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել է Թուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը: «Մենք թույլ չենք տա մեզ ահաբեկել»,-ասել է Լամերտը, հայտնում է RT-ն: Մերկելը և երկու ամենաբարձրաստիճան սոցիալ- դեմոկրատ նախարարները՝ փոխկանցլեր Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ներկա չեն լինի խորհրդարանում քվեարկության ժամանակ՝ որպես պատրվակ ներկայացնելով «այլ կառավարական գործերը»: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկմանն ընդառաջ Գերմանիայում բնակվող թուրքերը շարունակում են ժխտողականություն տարածել և ճնշում գործադրել գերմանացի օրենսդիրների վրա: Մեծ թվով գերմանաբնակ թուրքեր ցույց են կազմակերպել Բեռլինում: Միաժամանակ Հայաստանի, Հունաստանի և մի շարք այլ երկրների դրոշներ պարզած ցուցարարները «Ճշմարտության շղթա» են կազմել՝ կոչ անելով ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման,էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |