ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ Քուվեյթում ՀՀ դեսպան![]() 2 հունիսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է. «Ղեկավարվելով 2005-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ՝ Մանվել Բադեյանին նշանակել Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Էլ Քուվեյթ)»: Քուվեյթում ՀՀ նախկին դեսպանն էր Ֆադեյ Չարչողլյանը: Մանվել Բադեյանը 1979թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ է, մաթեմատիկոս: 1979թ. ՀԽՍՀ պետպլանին առընթեր տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ-ում եղել է գիտաշխատող: 1984-1992թթ. ԵրԱԱԻ-ում աշխատել է ավագ դասախոս:1992-1995թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտում բաժնի վարիչ, փոխտնօրեն: 1995-1999թթ.՝ «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիր տնօրեն: 1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ: 2003-2007թթ.` Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2007-2012թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից: 2012 - 2016թթ.՝ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |