Պաշտոնյաների ավիատոմսերի ամրագրման համար կգործակցեն «Ամադեուս»-ի հետ 2 հունիսի 2016 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հունիսի 2-ի նիստում փոփոխություն է կատարել ավիատոմսերի գնման նոր համակարգի փորձարկման և գնումների գործընթացի կազմակերպման մասին օրենքում: Ըստ այդմ՝ կներդրվի տոմսերի ամրագրման նոր համակարգի պիլոտային ծրագիր: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է, թե նախագիծը քննարկվե՞լ է նախարարություններում, դժգոհություններ եղե՞լ են, թե՝ ոչ: «Նախարարությունների կողմից եղել է առարկություն՝ մեղմել պայմանները, որպեսզի տրանզիտ թռիչքների դեպքում ոչ թե վեց ժամ սպասեն, այլ չորս»,- պատասխանել է նախագիծը ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախար Դավիթ Հարությունյանը: Որոշվել է այս կետն ընդունել ու փոփոխել, գրում է Ա1+-ը: Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հետարքրքվել է, թե որ ընկերությունն է սպասարկելու ներդրվող համակարգը: Հարությունյանը տեղեկացրել է, որ հայտարարված մրցույթում շահել է միջազգային «Ամադեուս» ընկերությունը: Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ մեկ ընկերությունից տոմսեր գնելը կարող է նոր խնդիրներ առաջացնել. «Ամադեուսը դրված է խելացի կառավարման մոդելի վրա: Եթե միայն իրենցից եք տոմս գնելու, իրենք մենաշնորհային դիրք են զբաղեցնելու և թանկ տոմսեր առաջարկելու, որը դուք չեք նկատում: Այնպես չլինի, որ մենք ընկնենք մի իրավիճակում, որ ունքն ուղղելու տեղը աչքը վնասենք»,- ասել է Սարգսյանը: Հարությունյանը վստահեցրել է, որ նման բան չի լինի, քանի որ նրա խոսքով տոմսը չի գնվելու այդ ընկերությունից, նրանք ընդամենը ամրագրելու են տոմսերը. «Ամադեուսը ամրագրման համակարգ է, նա կապ ապահովող է, համակարգը բացարձակ էլեկտրոնային է, այն մեծ կիրառում ունի նաեւ եվրոպական երկրներում»: Նոր հարթակը, ըստ հիմնավորումների, լինելու է պետական պաշտոնյաների համար ավիատոմսերի ձեռքբերման «միակ թույլատրելի աղբյուր»: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |