Գիտնականները հայտնաբերել են` ասպիրինը խոչընդոտում է արյան քաղցկեղի զարգացմանը![]() 3 հունիսի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Գլեդսթոնի համալսարանի կենսաքիմիկոսները պարզել են, որ ասպիրին և դիֆլունիզալ հակաբորբոքային դեղամիջոցների առանցքային բաղադրիչը՝ սալիցիլաթթուն, կասեցնում է բորբոքումներն ու նույնիսկ քաղցկեղի զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են eLife և այլ մասնագիտական հանդեսներում, հայտնում է Լենտա.ռու-ն: Գիտնականները հայտնաբերել են, որ սալիցիլաթթուն և նրա արտադրյալ դիֆլունիզալը ճնշում են երկու սպիտակուցները, որոնք հսկում են ամբողջ օրգանիզմի բջիջների գեների ակտիվությունը: p300 և CREB-կապող սպիտակուցը էպիգենետիկ կարգավորո ղներ են, որոնք օպտիմալ են պահում մյուս սպիտակուցների քանակը, որոնք բորբոքումներ են առաջացնում կամ մասնակցում են բջիջների բազմացմանը: Ավելի վաղ անցկացված հետազոտություններն ի հայտ էին բերել կապը p300 և AML1-ETO սպիտակուցների միջև, որը նպաստում է լեյկոզի զարգացմանը: Գիտնականները ստուգել են` կարող է արդյոք դիֆլունիզալը, ճնշելով p300-ը, կասեցնել չարորակ ուռուցքի աճը: Արդյունքները ցույց են տվել, որ դա իրոք այդպես է: Կլինիկական փորձարկումներ են իրականացվել արյան քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ` պարզելով, որ սալիցիլաթթուն անվնաս է մարդու համար: Այժմ գիտնականները ստուգում են, միացության արդյունավետությունը լեյկեմիայով հիվանդների բուժման համար` այլ մեթոդների հետ համադրմամբ: Գիտնականները կարծում են, որ սալիցիլաթթուն կարող է պայքարել նաև քաղցկեղի այլ տեսակների դեմ, նաև այլ հիվանդությունների, Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |