Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել. Էրդողանն ասել է՝ ճանաչումը կազդի հարաբերությունների վրա 2 հունիսի 2016 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայից արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշմանը: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է օսմանյան կառավարության կողմից օսմանյան հողերում բնակվող հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։ Քենիացի իր պաշտոնակցի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը մասնավորապես ասել է. «Գերմանիայի խորհրդարանի ընդունած այդ բանաձևն ըստ էության թուրք-գերմանական հարաբերությունների վրա լուրջ ազդեցություն կունենա: Վերադառնալուց հետո մենք կտանք դրա գնահատականը, կասենք, թե ինչ քայլեր կկատարենք այդ ուղղությամբ և դրանից հետո կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները», Թուրքիայի պետական Anadolu-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նա նաև հայտնել է, որ Գերմանիայում Թուրքիայի դեսպանին հետ կանչելու որոշում է կայացվել: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Կարդացեք նաև՝ Մերկել. Բերլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |